National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.12.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին
1 / 17

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է նրանց Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ եւ նշել, որ տարեցտարի մամուլի հետ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, իսկ հասարակությունը՝ առավել տեղեկացված: ԱԺ նախագահը խոսել է նաեւ 2014թ ընթացքում ունեցած ձեռքբերումների եւ բացթողումների մասին, անդրադարձել 2015թ անելիքներին՝ նշելով, որ մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հայ ժողովրդին համախմբելու գործում մեծ է լինելու լրագրողների եւ մամուլի դերակատարությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ` պետական կառավարման համակարգում հանրային կապերի եւ տեղեկատվության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը պարգեւատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: Հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու, խորհրդարանի աշխատանքը բազմակողմանի ներկայացնելու համար Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքները համակողմանի եւ բարեխիղճ լուսաբանելու համար ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ՝ Գայանե Խաչատրյանը («168 ժամ» թերթ), Մարիա Ասատրյանը («News.am» լրատվական կայք), Անուշ Դաշտենցը («Tert.am» լրատվական կայք), Շանթ Խլղաթյանը («Արմենպրես» պետական լրատվական գործակալություն), Հռիփսիմե Ջեբեջյանը («Առավոտ» օրաթերթ) պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատվոգրով, իսկ Ռուզաննա Ստեփանյանը («Ազատություն» ռադիոկայան), Լուսինե Վասիլյանը («Ռադիոլուր» լրատվական գործակալություն), Մարիաննա Ղահրամանյանը («Արմնյուզ» հեռուստաընկերություն), Նարինե Իրիցյանը («Ա1պլյուս» լրատվական կայք), օպերատոր Կարեն Պետրոսյանը («Միր» հեռուստաընկերություն) պարգեւատրվել են ՀՀ Աժ նախագահի շնորհակալագրով: Պետական գերատեսչության բաց եւ թափանցիկ աշխատանք ապահովելու եւ զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ համագործակցելու համար ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը, ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինե Արզումանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը եւ օրենսդիր իշխանության գործունեությունը հանրության ուշադրության առանցքում պահելու, պրոֆեսիոնալ, օպերատիվ եւ անաչառ աշխատանքի համար «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, «Առավոտ» օրաթերթի խմբագրությունը, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով: Զինված ուժերի գործունեության մասին հանրությանն օպերատիվ իրազեկելու, հասարակություն-բանակ կապն ամրապնդելու համար ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, hրապարակային աշխատանքի, արագ արձագանքման եւ հասարակայնության հետ կապերի բնագավառում բազմամյա փորձի համար ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, hանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու, խորհրդարանի աշխատանքը բազմակողմանի ներակայացնելու համար «Orer.am» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:


17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am